Երևանում մայրն ականատես է եղել աղջկա ինքնասպանության փորձին, բժիշկները պայքարում են աղջկա կյանքի համար

timthumb (5)

Shamshyan.com-ը գրում է.  Երեկ՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբի կողմից «պոլիտրավմա, կատատրավմա, գանգուղեղային տրավմա, աջ ազդրոսկրի կոտրվածք, սրունքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը իրենց վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Մարինե Շ.-ն է, ով նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում ինքնասպանություն գործելու նպատակով իրենց տան հյուրասենյակի պատուհանից, որը 3-րդ հարկում է, ցած է նետվել։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ Մ. Շ.-ն ի վիճակի չէ բացատրություն տալու։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձը տեղի է ունեցել նրա մոր՝ 64-ամյա Լ. Շ.-ի ներկայությամբ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *