Երևանում նոր աղբավայրի կառուցման մեկնարկը կտրվի այս տարի

timthumb (3)

Նուբարաշենի գործող աղբավայրի հարակից տարածքում նոր աղբավայրի կառուցման ծրագրի մեկնարկը կտրվի 2018-ին: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում կառուցվելիք նոր աղբավարը կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին: «Այն կներառի հոսքաջրերի հավաքման համակարգ, գազի հավաքման եւ այրման կայան, հոսանքի գեներատոր, վարչական շենք, ցանկապատ, սպասարկման համար անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներ»,-տեղեկացրին քաղաքապետարանից:

Ծրագրի շրջանակներում նաեւ նախատեսվում է կոնսերվացնել Նուբարաշենի եւ Աջափնյակի աղբավայրերը։

Աղբի վերամշակման գործընթացը դիտարկվում է որպես կոշտ թափոնների կառավարման գործընթացի 3-րդ բաղադրիչ, որը նախատեսվում է իրականացնել համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում մասնավոր ներդրումների հաշվին։

Երևանում կառուցվելիք նոր աղբավայրը համապատասխանելու է Եվրոպական միության՝ կենցաղային աղբավայրերի մասին 1999/31 դիրեկտիվի պայմաններին, որոնց համապատասխան նմանատիպ աղբավայրեր արդեն իսկ կառուցված են և շահագործվում են աշխարհի մի շարք քաղաքներում, օրինակ՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, սերբական Դուբակոյում, Կիպրոսի Լառնակայում, թուրքական Կոնյայում, ռումինական Տառգու Մուրեսում, բուլղարական Վառնայում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *