Երևանում սպասվում է մինչև +20…+22 աստիճան տաքություն

timthumb (1)

Ապրիլի 11-ից սկսած դեպի Հայաստան հարավից կրկին կներթափանցեն տաք օդային զանգվածներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա տեղեկացմամբ, տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում ապրիլի 11-12-ին բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, Երևանում արդեն ապրիլի 12-ին սպասվում է մինչև +20…+22 աստիճան տաքություն:

 

«Այսօր և ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 11-ին կեսօրից հետո հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 13-15-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցող տաք ցիկլոնի ազդեցության գոտում ինչի արդյունքում ժամանակ առ ժամանակ բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ»,- նշել է Գագիկ Սուրենյանը:

 

Ինչպես և կանխատեսվել էր, երեկ երեկոյան ժամերից և անցած գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված Տավուշի նախալեռնային գոտում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում տեղացել է ձյուն, իսկ մյուս շրջաններում տեղումները հիմնականում եղել են անձրևի տեսքով, օդի ջերմաստիճանը ամենուրեք նվազել է 8-10 աստիճանով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *