Երևանցիներն ամեն րոպե պետք է ժպտան․ Հայկ Մարությանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը

timthumb (1)

«Մենք բոլորս միասին ունենք պատմական հնարավորություն ի կատար ածել այն բոլոր երազանքները, որ մենք տարիներ շարունակ ունեինք և ունեին մեր երևանցիները, և ես վստահ եմ, որ այս ավագանու կազմով մենք կանենք այնպես, որպեսզի մեր երևանցիներն ամեն րոպե, ամեն վայրկյան, ամեն ժամ ժպտան։ Ես շատ կարևորում եմ այս պահը և ամբողջ ավագանու կազմին ես դիտարկում եմ որպես մի մարմին, և չեմ տարբերակում ըստ խմբակցությունների»,- նորընտիր ավագանու անդրանիկ նիստում, շնորհավորելով բոլոր անդամներին, ասաց նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։

Այնուհետև Հայկ Մարությանը ներկայացրեց նիստի օրակարգում ներառված հարցերը՝ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում, Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր, հանձնաժողովների կազմավորում, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում, ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *