ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ բոլոր հանցագործությունները պարտադիր քննության առարկա են դառնում ու չկա որևէ դեպք, որով անգործություն է եղել: «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում Դավթյանը չկիսեց այն կարծիքը, թե վերջին շրջանում մեծ թվով սպանություններ են եղել հանրապետությունում: «Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ դրական փոփոխություններ կան։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մինչեւ 30 տոկոսի նվազում կա։ Իսկ երևույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում։ Կանխարգելիչ գործողություններ իրավապահների կողմից բնականաբար իրականացվում են։ Բազում հանցագործություններ չեն կատարվում կանխարգելիչ աշխատանքի արդյունքում, որի մասին հանրությունը չի իմանում»,- նշեց Գլխավոր դատախազը:
- Հաջորդ գրառում Եռասերունդ Երկրապահը՝ Եռաբլուրում (տեսանյութ)
- Նախորդ գրառում Տեսանյութ. «Օրենքով գողերը» իրենց գառի նման խելոք են պահում, չկասկածեք դրանում. Վլադիմիր Գասպարյան
Ձեզ կարող է դուր գալ նաև
Սեյրան Օհանյանը առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ
19-12-2016 04:20
Մանկապարտեզի տնօրենի պաշտոնը դարձնում են ավելի յուղալի
22-11-2017 12:43