Զարգացած և հզոր պետություն. սա է մեր պատասխանը 1915 թ.-ի ոճրագործությանը. Արման Վարդանյան

Capture

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 24-ից մեկ օր առաջ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը խորհրդանշանական էր մեր ժողովրդի համար: 103 տարի առաջ այս օրը մեր ազգին կոտորում էին, իսկ այսօր նոր սերունդը ընտրություն է կատարում լավի ու լավագույնի միջև, չի հանդուրժում անարդարություն, չի ընկրկում ոչ մի դժվարության առաջ և վստահ քայլերով ճանապարհ է հարթում մեր Հայրենիքը շենացնելու համար:

Այսօր՝ ապրիլի 24-ին,1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց զատ, պետք է մեր պատասխանն ունենանք այդ ոճրագործությանը: Իսկ այդ պատասխանը պետք է լինի զարգացած, ժողովրդավար, կայուն տնտեսություն, ամուր սահմաններ ունեցող պետություն ստեղծելը:

Այդ ամենին հասնելու համար մեզ սերնդափոխություն, միասնականություն, հավատ ու վստահություն է պետք մեր ուժերին:

Պետք է յուրաքանչյուր բացվող առավոտ առաջ նայենք ու գնանք դեպի լուսավոր ապագա: Սա է մեր պարտքը մեր երեխաների, մեր ընտանիքների, մեր ծնողների և մեր օրըստօրե հզորացող Հայրենիքի առջև:

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *