Զբաղվեք ձեր գործով. Նիկոլ Փաշինյանը՝ Բակո Սահակյանին

timthumb

Երկու օր առաջ, երբ ոմանք ինձ մեղադրեցին, որ եկել եմ, Ղարաբաղը վաճառում եմ, ելույթ ունեցա դրա հետ կապված՝ հիմնավորելու համար, որ Հայաստանում ավելի պրոհայկական և պրողարաբաղյան դիրքորոշում ունեցող կառավարություն երբեք չի եղել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29–ին, ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ճամբարակցիների հետ հանդիպման ժամանակ։

«Ընդհանրապես, վերջին օրերին, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը, բացարձակապես չեմ հասկանում՝ ինչի՞ են ակտիվացել և ինչի՞ են փորձում որևէ ձեւով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ, և այդ հարցերն անպայման կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ պարոն Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և ուղարկել իրենց աշխատանքը կատարելու։ Եվ առիթ- անառիթ իրենց մեկնաբանություններով թող… Չհասկացա, ուրեմն Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օր ու մեջ իմ ասածների վերաբերյալ մեկնաբանություններ է տալիս, այ քեզ բան… Բա պատկերացնո՞ւմ եք՝ իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի և անհայտ իրադարձությունների վերաբերյալ սկսի մեկնաբանություններ տալ, հասկանո՞ւմ եք՝ դրա հետեւանքն ու արդյունքը ինչ կլինի: Սթափվե՛ք և զբաղվե՛ք ձեր աշխատանքով, իհարկե, ինչ տեղի է ունեցել, ձեզ հետ կքննարկեմ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով»,- հորդորեց Փաշինյան։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *