Զգուշացեք խաղալիքներից, կոսմետիկ միջոցներից և գազալցակայաններից

timthumb (1)

Երևանում այսօր կայացավ ԱՊՀ անդամ երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստը, որին մասնակցում էին մեր երկրում սպառողների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն, անդրադառնալով այս միջոցառմանը, նշեց, որ իրենք այստեղ հրավիրված են ուղղակի մասնակցելու քննարկմանը, սակայն չեն կարող խնդիրները բարձրաձայնել․ «Նմանատիպ քննարկումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ մյուս ԱՊՀ երկրներում տեղի են ունենում տարին երկու անգամ, սակայն ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանից այստեղ բացառապես մասնակցում է պետական սեգմենտը, հասարակական հատվածը նման քննարկումների չի մասնակցում և քննարկումներով երկրները փոխանակում են փորձը և դիտարկում են այն առաջնային  մարտահրավերները, որոնք ծառացած են պետությունների առջև»։

Բաբկեն Պիպոյանը նաև նկատեց, որ ԱՊՀ երկրներից՝ Ռուսաստանը, Ռոսկոմնադզորով ունի մեկ պետական գերատեսչություն, որը պատասխանատու է սպառողների շահերի իրավունքների համար, սակայն մեր երկրում սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական  կառույց իրականում չկա և այս խնդիրը որևէ մեկի լիազորություններում չէ․ «90-ականների սկզբին առաջնորդող կենտրոնական ուղեղը Ռուսաստանն էր և ռուսական մոդելի փիլիսոփայության ջատագովներն էինք, անվտանգությունն ենք բերել առաջնային պլան, որակը մղել երկրորդ պլան՝ ենթադրելով, որ շուկան պետք է կարգավորի։ Մինչդեռ Ռուսաստանը ժամանակի ընթացքում հասկացել է, որ սա մեծագույն սխալ է։ Հետո որոշեցին գնալ դեպի Եվրոպա, հետագայում նորից ԵԱՏՄ, և փաստացի նորից հետ ենք գնում դեպի ռուսական մոդելի վերահսկողական լծակներին, արդյունքում՝ ոչ լավագույնս անվտանգություն և որակ ապահող սպառողների իրավունքների բալանսավորված համակարգ ունենք»,-նկատեց Պիպոյանը։

Մեկնարկած խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանն էլ, խոսելով սպառողների պաշտպանության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների միջև համագործակցության մասին, ընդգծեց, որ անդամ երկրների միջև կա ընդունված առևտրային համաձայնագիր և այս նիստին  կքննարկեն, թե որ ապրանքներ են շրջանառվում, որոնք են համարվում ցանկալի, որոնք՝ ոչ ցանկալի:

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ այս նիստի  առաջնային խնդիրն է՝ ներկայացնել այն ապրանքատեսակները, որոնք անմիջական շփում ունեն մարդու կյանքի և առողջության հետ․ «Վտանգավոր ոլորտները նույնն են գրեթե բոլոր երկրների համար։ Դրանք խաղալիքներն են, կոսմետիկ միջոցները, գազալցակայանները և բոլոր այն ապրանքները, որոնք կարող են մարդու կյանքին վտանգ սպառնալ։ Պետք է լուծումներ առաջարկենք, որպեսզի ապահովագրվենք»,- ասաց Խալիկյանը։

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *