Զեղչ չլինելու դեպքում հացահատիկի 1 կգ-ը կթանկանա 25 դրամով. նախարար

timthumb (9)

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ամփոփելով իր պաշտոնավարման և նախարարության գործունեության 100 օրն, անդրադարձավ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից  ցամաքային վերգետնյա տրանսպորտով դեպի Հայաստան ցորենի ներկրման արգելքին:

Նախարարը նշեց՝ սահմանափակումը գործում է բոլոր երկրների համար. «Հիմնավորումն այն է, որ մեծ մեքենաները վնասում են Լարսի անցումը և այնտեղ խցանումներ են ստեղծում: Իրենք առաջարկում են հացահատիկը տեղափոխել լաստանավով՝ Փոթի, այնուհետև երկաթգծով՝ Հայաստան: Հիմա համապատասխան բանակցություններ են գնում մեր և իրենց համապատասխան գերատեսչությունների միջև, որպեսզի զեղչեր ստանանք երկաթգծից, որ տեղափոխման գործընթացը ազդեցություն չունենա ցորենի և այլուրի գների վրա»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ մինչ օրս հացահատիկը ներկրվել է Հայաստան Լարսով, հետևաբար, Խաչատրյանը ենթադրեց, որ այդ ճանապարհով տեղափոխումը էժան է եղել և հիմա բանակցություններ են գնում՝ զեղչ ստանալու համար:

«Եթե զեղչը էական լինի, հնարավոր է՝ գների բարձրացում չլինի: Իսկ եթե զեղչ չլինի, ապա եթե դրամ-դոլար փոխարժեքը 500 դրամ դիտարկենք՝ հնարավոր է մինչև 25 դրամ թանկացում՝ 1 կգ-ի համար»,- ընդգծեց Խաչատրյանը:

Նշենք, որ Արթուր Խաչատրյանը գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի մայիսի 12-ին։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *