Զինված ավազակային հարձակում՝ Արարատի մարզում

a210231baa6556364b4ca21021d23c55

Փետրվարի 27-ին 10 րոպե տարբերությամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմանում Արտաշատի բնակիչ, 50-ամյա Ա. Գ.-ն ահազանգել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ Մյասնիկյան փողոցի վրա գործող խանութ է մտել մի մարդ և սպառնալիքի տակ իրենից պահանջել 40 հազար դրամ: Քաղաքացին, դիմադրություն ցույց տալով, դիմել է փախուստի, երբ խանութի աշխատակիցը փորձել է վնասազերծել նրան։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը մտել է նշված խանութ և ատրճանակի նմանվող առարկայով սպառնալիքներ է հնչեցրել աշխատակցի հասցեին և պահանջել գումար: Ստանալով գումարը՝ դիմել է փախուստի:

Մինչ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում գործողություններ էին կատարում, հերթական ահազանգն է ստացվել Արտաշատի ոստիկանության բաժին, որ Արտաշատ քաղաղքի Մարքսի փողոցում գործող մթերային խանութ է մտել մի քաղաքացի և ատրճանակի սպառնալիքի տակ աշխատակցից պահանջել գումար և նրա ձեռքին եղած ոսկյա զարդերը: Մերժում ստանալուց հետո այդ քաղացքին գումարը հափշտակել և դիմել է փախուստի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *