Զոլաքարի գյուղապետը ուղղորդում է ընտրողներին

 

timthumb (6)

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն ահազանգում է, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի թիվ 21/28 տեղամասում Զոլաքարի գյուղապետն ուղղորդում է ընտրողներին, իսկ ոստիկանները գյուղապետի ցուցումով դրսեւորում են անգործություն:

 

«Դիտորդի փոխանցմամբ՝ տեղամասում տեղի է ունենում բաց քվեարկություն, ծեծել եւ դուրս են հանել վստահված անձի, սպառնացել են իրեն:

 

Նկարագրված բոլոր խախտումները տեսագրվել են դիտորդի կողմից: Դրանց վերաբերյալ նաեւ դիմում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն եւ ՀՀ Գլխավոր դատախազություն»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

 

Նույն կազմակերպությունն ահազանգում է, որ իրենց դիտորդներն արձանագրել են, որ Գեղարքունիքի մարզի 20/04 տեղամասի շրջակայքում առկա է մեքենաների կուտակում.

 

«Ահազանգեր են ստացվել նաեւ այն մասին, որ նույն տեղամասում առկա են նաեւ քվեարկության մասնակից չհանդիսացող մարդկանց կուտակումներ: Համաձայն ահազանգի՝ ոստիկանության ծառայողները ոչ միայն գործողություն չեն ձեռնարկում, այլեւ աջակցում են նրանց»:

 

Նույն կազմակերպությունը նշում է նաեւ, որ Երեւանի 07/53 ընտրատեղամասում վստահված անձանցից մեկը խոչընդոտել է «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդ Մադլեն Անտոնյանի աշխատանքը:

 

Այս առնչությամբ, դաշինքի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

 

«Երբ վերջինս փորձել է շրջել տեղամասի տարածքում եւ ըստ անհրաժեշտության խոսել հեռախոսով: Դիտորդի փոխանցմամբ՝ վստահված անձը սկզբում դժգոհել է, ապա վիրավորական արտահայտություններ հնչեցրել իր հասցեին, որից հետո ծանոթների միջոցով փորձել համոզել նրան, որ լքի տեղամասը:

 

Միջադեպի վերաբերյալ արձանագրություն կազմելու դիտորդի պահանջին ի պատասխան՝ Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ոչինչ չի նկատել, հետեւաբար՝ արձանագրություն կազմել չի կարող»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *