Զոհված զինվորի ընտանիքը ՌԴ-ում է

timthumb (1)

Այսօր՝ փետրվարի 22-ին Արցախում հակառակորդի կրակոցից զոհված  20-ամյա Գրիգոր Եղոյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից էր: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ախուրյանի համայանքապետ Արծրուն Իգիթյանն ասաց, որ նրա ընտանիքի անդամները Ռուսաստանի դաշնությունում են և արդեն տեղեկացել են դեպքի մասին:

«Շատ լավ ընտանիքի երեխա էր: Դպրոցը նորմալ ավարտելուց հետո բանակ էր գնացել: Ընտանիքը տեղափոխվել էր Ռուսաստան՝ աշխատելու նպատակով: Գրիգորը վերադարձել էր Հայաստան՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար: Ընտանիքի փոքր զավակն էր, իրենից մեծ քույր ու եղբայր ուներ»,- ասաց համայնքապետը:

Գրիգորը բանակ է զորակոչվել  2016թ.-ին: 5 ամսից վերադառնալու էր:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:

Նշենք՝ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գրիգոր Եղոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 
Լուսանկարը՝ news.am

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *