Զսպման զենք է պետք կիրառել

timthumb (1)

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իր տերերի հետ հայտարարել է Հայաստանը ոչնչացնելու բանաձը: Ալիևն ինքն իրենով ոչինչ չի ներկայացնում, սակայն նույն վիճակում է, ինչ Սերժ Սարգսյանը՝ երկուսն էլ արտաքին ուժերի ազդեցության տակ են գործում։ Հիմա, օրեր առաջ Ալիևը հռչակեց, որ պատրաստվում է ոչնչացնել հայ ժողովրդին և այս պարագայում հայ ժողովուրդը և նրա ճարտար լիդերները պետք է հանդես գային ճշմարտության հայտարարությամբ, իսկ ճշմարտությունն այն է, որ ԽՍՀՄ տարածքում ապրող հայությունը 30 տարի է՝ ենթարկվում է ցեղասպանության, իսկ վերջին 10 տարիների ընթացքում դա կատարվում է Իսրայելի առաջնորդ Բենիամին  Նեթանյահուի ղեկավարությամբ»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն՝ ընդգծելով, որ այն մարդն, ով ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը Մյունխենում, իր հռետորաբանության փիլիսոփայության մեջ որևէ բան չէր փոխել։

Ղարաբաղյան հակամարտությունը միայն Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրը չէ. Աշոտ Մանուչարյան

Մանուչարյանի խոսքով՝ ամեն զինվոր, ով սպանվում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, վկայում է, որ կատարվում է ցեղասպանության փորձ, և ամեն մի կրակոց ցեղասպանության կրկնություն է, որը կատարվում է Նաթանյահուի ցեղասպան քաղաքականության հետևանքով, և նախկինում հենց այդ կրակոցների պատճառով է, որ այդ Բաքվի, Կիրովաբադի, Նախիջևանի  բնակիչները լքել են իրենց հողերը։

«Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը փոխարենը սա բարձրաձայներ, ընդհակառակը, որևէ բառ չխոսեց այդ մասին։ Նա պետք է նաև հայտարարեր, որ օկուպացված տարածքներ եզրույթ օգտագործողները հենց նույն ցեղասպանությունն իրագործողներն են, ինչ մասին նույնպես չխոսվեց»,-ընգծեց Աշոտ Մանուչարյանը։

Ըստ Ղարաբաղ կոմիտեի անդամի՝ Սերժ Սարգսյանը պետք  հայտարարեր, որ եթե միջազգային հանրությունը չարձագանքի Ալիևի հակահայկական հայտարարություններին, ապա Հայաստանը իրեն պաշտպանելու համար անհապաղ կկիրառի զսպման զենք։ «Միջազգային հանրությանը սա պետք է լավ հասկացնել, պետք է նրանց փաստի առաջ կանգնեցնել, որպեսզի սկսեն գործել, թե չէ այդ հայտարարություններն ո՞ւմ են հետաքրքրում, ո՞ւմ էր հետաքրքրում, որ Իրաքում երեխաների են սպանում, որը շարունակվում է մինչև այսօր։ Այնպես որ՝ այսօրվա աշխարհի հետ այլ կերպ է խոսել և հասկացել, որ Հայաստանը զսպման զենքի կիրառման տարբեր հնարավորություններ ունի, որը և կկիրառի»,-ասաց Մանուչարյանը և հավելեց, որ ՀՀ նախագահը պետք է պաշտապանի իր ժողովրդին և Ալիևին իր պատասխանը պետք է տա։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *