«Զվարթնոց» օդանավակայանի բոլոր չվերթները հետաձգվել են

timthumb (4)

Եղանակային վատ պայմանների, խիտ մառախուղի պատճառով դեպի Երևան և հակառակ ուղղություններով բոլոր չվերթները հետաձգվել են: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը:

«Գիշերվա ընթացքում ոչ մի չվերթ չի իրականացվել, այս պահին ևս: Մառախուղի պատճառով տեսանելիությունը վատ է, ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել»,-ասաց նա:

Նշենք, որ միայն կեսօրից հետո 16 չվերթ է հետաձգվել, որից երեքը չեղարկվել են:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *