Է՛, ես էլ կարող եմ վարչապետի թեկնածու լինել

timthumb (4)

Այսօր Ազգային ժողովում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Պատգամավորի և լրագրողների հարցուպատասխանը ներկայացնում են ստորև.

-Պարո՛ն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը:

-Վարչապետի գնահատականը պետք է նայենք ցուցանիշներով, եթե ցուցանիշները լավն են, ուրեմն վարչապետը լավ է աշխատել, եթե ոչ, ուրեմն՝ ոչ:

-Բայց ցուցանիշները, կարծես թե, լավն են, դրանք անընդհատ հրապարակվում են:

-Ո՞վ ասաց: Հրապարակված ցուցանիշները դեռ ամենը չեն, դրանք պետք է համեմատել բյուջեի կատարողականի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, 2018 թվականին վարչապետի Ձեր թեկնածուն ո՞վ է լինելու:

-Դա որոշելու է Հանրապետական կուսակցությունը:

-Դուք անձամբ, ո՞ւմ եք համարում վարչապետի թեկնածու՝ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Կարեն Կարապետյանին: 

-Նման բան չի կարող լինել, Հանրապետականը մեկ որոշում է կայացնելու, դա իմ որոշումը չէ, դա Հանրապետական կուսակցությունն է որոշելու:

-Ստացվում է, որ ՀՀԿ-ն մեկ անձի կուսակցությո՞ւն է:

-Սերժ Սարգսյանն է  կուսակցության ղեկավարը և վարչապետի թեկնածուի հարցը կքննենք կուսակցությունում:

ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է և որպես առաջին քաղաքական ուժ՝ իր որոշումը կունենա:

-Երեկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե ով կարող է լինել 2018 թվակնին վարչպետի թեկնածուն:

-Է՜, ես էլ կարող եմ լինել վարչապետի թեկնածու, բոլորն էլ կարող են լինել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *