Էդուարդ Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում, Վյաչեսլավ Հարությունովը՝ տուժող. դատական նիստը հետաձգվեց

timthumb

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատական դռնփակ նիստը հետաձգել։

Նիստի ընթացքում Բաբայանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովն էլ հայտարարեց, որ իրեն տուժող չի համարում։

Դատավոր Մեսրոպ Մակյանի գլխավորությամբ նիստը դռնփակ շարունակելու միջնորդությամբ հանդես էր եկել տուժող կողմը՝  վկաների հարցաքննության ավարտից հետո։ Պաշտպանը միջնորդեց ներքին դիտման և հեռախոսային գաղտնալսումների ձայնագրությունները հետազոտել դռնփակ, քանի որ հնչել են հայհոյանքներ:

 «Ներկայացված ձայնագրությունների վերաբերյալ կան արձանագրություններ, որ առնչվում են տուժողի և նրա մերձավորների մասնավոր կյանքին. Հարությունովը հեռախոսազրույց է ունեցել իր ընտանիքի անդամների, մասնավորապես` կնոջ և որդու հետ, ովքեր խոսել են տանից, և բնականաբար, չէին կարող կանխատեսել, որ հնարավոր է` գաղտնալսվեն: Այդ զրույցները վերաբերում են ինչպես նրանց անձնական կյանքին, այդպես էլ նրանց ընտանիքի արժանապատվությանը, հետևաբար` խնդրում ենք այս փուլը անցկացնել դռնփակ»,- նշեց պաշտպանակն կողմը՝ ավելացնելով, որ Վյաչեսլավ Հարությունովն ունի հիվանդություն, որը ևս չեն ցանկանում հայտնի դարձնել հանրությանը:

Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը, սակայն ապացույցների հետազոտումից հետո նիստը հետաձգվեց և նշանակվեց մարտի 29-ին։

Ըստ մեղադրական եզրակացության ՝ Էդուարդ Բաբայանը 2018թ․ հուլիս 2-ին «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։

Հիշեցնենք, որ Բաբայանը 2018թ. օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից, իսկ 2018թ. դեկտեմբերի 9–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրվել պատգամավոր։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *