Էդուարդ Շարմազանովը ՀՀ Նախագահի ուղերձը պետական մտածողությամբ առաջնորդի դասական խոսք է համարում

timthumb

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ հղած ուղերձը գնահատում է որպես պետական մտածողությամբ առաջնորդի դասական խոսք:

«Ուղերձում Նախագահի բոլոր շեշտադրումները կարևոր էին, այն ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկի ելույթ էր, որն այդ հաջողությունների կրողն է: Ուղերձն ազգային, պետական մտածողությամբ առաջնորդի դասական, օրինակելի խոսք էր, որում չկար անցած 30 տարիների մասին հատվածականություն, կար միասնականություն՝ անկախ ժամանակաշրջաններից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով ուղերձում արված ևս մեկ կարևորագույն շեշտադրում. «Նախագահն իր ուղերձում նշեց, որ անցած 30 տարիները վերջին հարյուրամյակի մեծ հաղթանակների տարիներն էին, իսկ ղարաբաղյան շարժումը ճանապարհ է հարթել դեպի նոր հաղթանակներ և Արցախի ինքնորոշում: Սերժ Սարգսյանն իր խոսքում ևս մեկ անգամ կարևորեց միասնականությունը, որի հիմնասյունը անկախ Արցախի և Հայաստանի բանակն է: Նախագահն իր խոսքով կրկին անգամն ընդգծեց ղարաբաղյան շարժման և հաղթանակների գործում բոլորի ավանդը և հանդես եկավ միասնականության ոգով»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *