Էնրիկո Ապրաիմովն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից

timthumb

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Էնրիկո Ապրիամովին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու և զինվորական ծառայությունից արձակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 

Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը’ որոշում եմ.

 

Գեներալ-լեյտենանտ Էնրիկո ԱՊՐԻԱՄՈՎԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակել զինվորական ծառայությունից»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *