«Էն խոսքերը, որ ժողովուրդը ազատ լինի, դրանք ժողովրդական օրենքներից բերված ցիտատներ են». Գալուստ Սահակյան (տեսանյութ)

EEE4D887-CB34-4F20-963A-55A9D72D7BC5_w1023_r1_s

Մայիսի 8-ին կասեմ իմ որոշումը, որովհետև որոշակի նոր դրսևորումներ կլինի: Այս մասին այսօր, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

«Նախ խնդիրն այն կլինի, որ մենք պայքարելու ենք մեր ազգի համար, մեր պետականությունը հաստատելու համար: Էն բոլոր խոսքերը, որ ժողովուրդն ազատ լինի, ազատամիտ լինի, կարողանա իր խնդիրները լուծել, դրանք ժողովրդական օրենքներից բերված ցիտատներ են:

Ես ուզում եմ հայկական խոսք լինի: Ժամանակին Աշոտ Նավասարդյանը, հետո Անդրանիկ Մարգարյանը ասում էին, որ մենք հայամետներ ենք: Այ եթե այդ հայամետների զգացումը լինի, բնականաբար, կլինի էն, ինչը ես չեմ ուզում, դուք ուզում եք, կամ հակառակը՝ դուք ուզում եք, ես չեմ ուզում»,- ասաց Սահակյանը:

Հնարավո՞ր է մինչև մայիսի 8-ը որոշում փոխվի՝ հարցին ի պատասխան Սահակյանն ասաց.

«Դե դրա հետ կապված էլ կլինի իմ որոշումը»:

Նշենք, որ մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը: Այնուհետև ՀՀԿ-ն որոշում կայացրեց մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին աջակցել պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին:

Տեսանյութը՝ armlur.am

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *