Էջմիածնի քաղաքապետի անվան հետ կապվող տեսանյութերը համարվել են պոռնկագրական. քրգործ է հարուցվել

timthumb (2)

էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին համացանցում տարածված տեսանյութերը ոստիկանությունը համարել է պոռնկագրական, և այդ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում փոխանցեց ոստիկանության լրատվության ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:

Գաբրիրելյանը հավելեց նաև, որ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը»։

Նշենք, որ  Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանի անվան հետ կապվող պոռնկագրական նյութերը համացանցում ակտիվ սկսվեց շրջանառվել ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ, երբ Գասպարյանը Էջմիածնի քաղաքապետի Ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *