Էս ժողովուրդը 250 հազար դրամ ունի՞, որ տա դրանց. Սեյրան Սարոյան

timthumb (1)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի համար անհասկանալի է ծխելու դեմ տարվող պայքարն ու մասնավորապես՝ սահմանվող տուգանքների չափերը. «Էս ժողովուրդը 250 հազար դրամ ունի՞, որ տա դրանց, դե պրծանք էլի, դե հասկացանք էլի»,— այսօր խորհրդարանում լրագրողներին հարցին հարցով պատասխանեց պատգամավորն՝ անդրադառնալով ծխելու դեմ ԱՆ առաջարկած օրենքի նախագծին:

«Ես ծխող մարդ եմ, ո՞նց կարամ կողմ ըլնեմ: Չծխող մարդը նորմալ մարդ ա, իսկ ծխող մարդը հիվանդ ա: Ոնց որ հիվանդ մարդուն ասես՝ դեղ մի խմա: Եթե ես կարանամ՝ չեմ ծխի»:

Պատգամավորն առաջարկում է ստեղծել ծխող և չծխող մարդկանց համար առանձին տարածքներ:

Խոսելով նախագծի հեղինակ Առողջապահության նախարարության մասին՝ պատգամավորը նշեց. «Դե դրա համար էլ Առողջապահության նախարարը հաջողության մեջ մեռնում ա»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *