Ընդդեմ Վիգեն Սարգսյանի նորամուծության. ակցիայի մասնակիցները չեն լռում

timthumb (2)

Պաշտպանության նախարարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը շարունակում է մնալ քննադատության թիրախում: Թեև  նախարար Վիգեն Սարգսյանը հայտնում է, որ  նախագիծը դրվել է հասարարական լայն քննարկման և դրա շուրջ քննադատություններ չկան, անցավ է անցնում նախագծի քննարկումը, բայց ԵՊՀ-ում տիրող իրավիճակը նախարարի ասածի ճիշտ հակառակ պատկերն է և դրա ապացույցը երեկվանից մեկնարկած բողոքի ակցիան է:

Քանի որ այս նախագծով վերացվում է մինչ օրս գործող տարկետման իրավունքը, ուսանողներն առաջարկում են հրաժարվել այս նախագծից, քանի որ այն մեծ վնաս է հասցնելու գիտության զարգացմանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են դադարեցնել այս նախագծի քննարկումն ու, առհասարակ, հանել նախագիծը շրջանառությունից: Ակցիայի մասնակցիները պահանջում են Կրթության և Գիտության նախարարի հրատապ արձագանքը՝ ընդգծելով, որ նախարարի առաջարկած այս նախագիծը չի բխում մեր երկրում գիտության առաջ ծառացած խնդիրներից և դրանց լուծումից:

ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել՝ Ի՞նչ տեսակետ ունի այս ակցիայի վերաբերյալ ՀՀ ԿԳ նախարարությունը: Մեզ հետ զրույցում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը հայտնեց, որ այս պահին որևէ տեսակետ չի կարող ասել, մինչև երիտասարդները չգան և չբարձրաձայնեն իրենց պահանջը:

Հարցին՝ նախարար Մրկրտչյանն արդյո՞ք կընդունի ակցիայի մասնակիցներին՝ խոսնակը նշեց.«Ինչ է, այս նախարարությունում այլ մարդ չկա՞, որ ընդունի իրենց»:

Հավելենք, որ ակցիայի մասնակիցները պատրաստվում են նամակ հանձնել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին:

Աղավնի Սուքիասյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *