Ընդդիմությանը պետք է ցույց տալ իր տեղը. Գալուստ Սահակյան

timthumb

«Աբսուրդ, եթե 20 րոպե ընդմիջում ես վերցնում, դա կանոնակարգի խախտում է»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի արդեն յոթերորդ անգամ 20 րոպեանոց ընդմիջում վերցնելուն, ինչը աժիոտաժ էր առաջացրել պատգամավորների շրջանում:

Դիտարկմանը, թե կանոնակարգը թույլ է տալիս 20 րոպեանոց ընդմիջում վերցնել, Սահակյանը նկատեց՝ թեև թույլ է տալիս, բայց ԱԺ նախագահն էլ իրավունքն ունի չհաշվելու և ասելու, որ այդպես խախտում են բնականոն աշխատանքը ու հարցը դնի քվեարկության։

Հարցին՝ սա նշանակում է, որ Արա Բաբլոյանը սխա՞լ է կատարում իր աշխատանքը՝ ԱԺ նախկին նախագահը նշեց.

«Սխալ չի անում, բայց կարող է այնպես անել, որպեսզի այդպես առաջ չգնա. սա ԱԺ է, այստեղ կա տրադիցիա։ Դրանք խրթին բաներ են, որոնք ԱԺ-ին չեն վերաբերում, չի կարելի է նման խնդիրների մեջ մտնել։ Ընդդիմությանը պետք է ցույց տալ իր տեղը: Ընդդիմությունը պետք է իմանա, թե որտեղ է իր տեղը: Այսինքն՝ ինչքան որ դու ձայներ ես հավաքել այդ ձայների կշռով պիտի կարողանաս պայքարել, իսկ ընդդիմությունը, եթե բոլոր հարցերին վեր է կենում ու փորձում է տեսակավորել, ինչ-որ բաներ ասել դա ընդդիմության գործը չէ։ Ընդդիմությունն ավելի բարձ խնդիր ունի, քան այսօր արվում է», — նշեց նա։

Սահակյանի կարծիքով՝ ընդդիմությունը քննադատելու համար է. «Ընդդիմադիրներից մեկը ժամանակին մեկը շատ խելոք միտք ասաց. «մենք եկել ենք ԱԺ ոչ թե մշտապես ընդդիմություն լինելու, այլ որ հետո գանք իշխանության»: Ընդդիմությունն ամբողջ աշխարհում քննադատում է այն գործողությունները, որը սխալմամբ կառավարության կամ ընդհանրապես որոշակի միջոցառումներով տեղի է ունենում երկրում», — նկատեց Սահակյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *