Ընդդիմությունը՝ փշալարերի տարբեր կողմերում

30728728_986924011455256_4508673471467706602_n

Ապրիլի 17-ից Հայաստանի քաղաքական իրավիճակն ու զարգացումները մտան նոր փուլ, ընդ որում՝ թե՛ իշխանական միջանցքներում, կամ այսպես ասած՝ կառավարման համակարգում, թե՛ փողոցում, որտեղ արդեն մի քանի օր՝ ծավալվում է Նիկոլ Փաշինյանի սկսած շարժումը քաղաքացիական անհնազանդության տեսքով: Գլխավոր հարցը այս պահին հետևյալն է՝ կկարողանա՞ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական կոմիտեներով ստիպել իշխանությանը գնալ նոր փոխզիջման, թե՞ դա առավելագույն խնդիր է, իսկ նվազագույնն այս փուլում թափը պահելու և ժամանակի մեջ ձգելու մեխանիզմ գտնելն է, մինչև ավելի հաստատուն շարունակություն գտնելը:
Մինչ Փաշինյանը փորձում է գտնել այդ շարունակությունը՝ երեկ ԱԺ դահլիճում ԵԼՔ-ի խորհրդարանական թևը փաստացի լեգիտիմացրեց Սերժ Սարգսյանի ընտրությունը: Ինչպիսի բուռն ճառեր էլ չհնչեցներ իրեն ինստիտուցիոնալ ընդդիմություն անվանող քաղաքական ուժը, անգամ Սարգսյանի համար որևէ նորություն չասաց. վերջինս կառավարման շուրջ տասը տարիների ընթացքում ավելի լուրջ քննադատությունների է դիմացել: Հետևաբար, անգամ Մարուքյանի կրքոտ ճառը Սարգսյանը հօգուտ իրեն է օգտագործելու՝ միջազգային հանրությանը սկուտեղի վրա մատուցելով Հայաստանում խորհրդարանական ընդդիմության կայացման փաստը: Այդ փաստը, իհարկե, անչափ մեծ կասկածներ է հարուցում փողոցում ՝ փշալարերից այն կողմ՝ գործող համակարգի դեմ պայքարող հազարավոր մեր քաղաքացիների մոտ: Որքան էլ ԵԼՔ-ի ինստիտուցիոնալ հատվածը երեկ փորձեց արդարացնել Փաշինյանին չմիանալը, խորհրդարանում մնալն ու Սարգսյանին ասելիքը անձամբ հայտնելը՝ դրանով Մարուքյան-Արամ Սարգսյան տանդեմը մեծագույն ծառայություն մատուցեց Սերժ Սարգսյանին: Պատահական չէ, որ երեկ Սերժ Սարգսյանը փողոցային պայքարը որպես սպառնալիք ներկայացնելով, ըստ էության՝ օգտվելով ընդդիմության կիքսերից` տվել է իր շուրջ համակարգային սեգմենտների կոնսոլիդացիայի սկիզբը: Գուցե տխուր է խոստովանելը, սակայն ընդդիմադիր ռեսուրսի տոտալ մսխման այսօրվա գործընթացը, որին երեկ ականատես եղանք ԱԺ-ում, որ հիպոթետիկ նոր ընտրությունների պարագայում մեծանալու է ոչ թե իշխանափոխության շանսը, այլ` դեվալվացվելու է ընտրողի քվեն` ավելի էժան ու մատչելի դառնալով քրեաօլիգարխիայի համար:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *