Ընդմիշտ եմ եկել Հայաստան. Արմեն Սարգսյան

timthumb

«Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ, հետևաբար, պատասխանս ճշգրիտ է՝ ընդմիշտ եմ եկել»,- այս մասին այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի կողմից  Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը, պատասխանելով հարցին՝ մշտապե՞ս է վերադարձել, թե՞ կրկին հեռանալու է, ինչպես արեց վարչապետ եղած ժամանակ:

Անդրադառնալով կնոջ հայտարարությանը, թե որդիներն իրենց բրիտանացի են զգում,նախագահի թեկնածուն  հորդորեց հարցազրույցը անգլերեն տարբերակով կարդալ Daily Mail-ում. «Իմ երկու տղաները և՛ Բրիտանիայի, և՛ ՀՀ-ի  քաղաքացիներ են: Լինելով Բրիտանիայի քաղաքացի՝ պետք է զգան և ապրեն բրիտանացու պես, միաժամանակ, լինելով ՀՀ քաղաքացի՝ պետք է ապրեն ՀՀ քաղաքացու պես՝ դրանից հետևող եզրակացություններով: Անգլերեն տարբերակով կարդացեք Daily Mail-ին տված հարցազրույցը և կտեսնեք, որ  անգլերենով այլ կերպ է հնչում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ կինն ասել է, թե որդիներն իրենց բրիտանացի են զգում, բայց հպարտ հայեր են:

Արմեն Սարգսյանը պնդեց նաև՝ ինքը Ամուլսարի հանքի շահագործման հետ որևէ կապ չունի։

Հիշեցնենք՝ Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկել է դառնալ ՀՀԿ-ի նախագահի թեկնածու: Սակայն Արմեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ ասել էր, որ պատասխանելուց առաջ կմտածի այդ ուղղությամբ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *