Ընդվզի՛ր, Եզեգնաձոր. «Երկիր Ծիրանի»-ին շարունակում է համահայկական ընդզվման գործընթացը (տեսանյութ)

Capture

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մարտի 4-ից սկսած անցկացնում է հավաքներ և երթեր՝ համահայկական ընդվզման գործընթացը սկսելու համար: Առաջին հավաք-երթը տեղի է ունեցել  Գյումրիում, իսկ այսօր արդեն կուսակցության անդամները Եղեգնաձորում են, որտեղ իրականացնեն ընդվզման ակցիաներ։

«Մարտ, ապրիլ ամիսներին անցկացնելու ենք ընդվզման ակցիաներ, որպեսզի բոլորը ձեռք-ձեռքի բռնած դուրս գան փողոցներ բոլոր քաղաքաներում, հրապարկներում և փողոցներում, որպեսզի առանց հնարավոր ցնցումների հաղթահարենք այս ճգնաժամը, տապալենք Հայաստանում գործող ապօրինի իշխանությունը և հիմնադրենք ժողովրդավար Հայաստանի հանրապետություն»,- անցկացված ակցիայի ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանը կոչ է անում պայքարել և ազատագրել հայրենիքը:

Ակցիայի մասնակիցները պաստառներով և «Միացում», «Ընդվզում» կոչերով շրջել են Եղեգնաձորի փողոցներով:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *