Ըստ Հրայր Անտոնյանի՝ ջրահեռացման համակարգը նորմալ է աշխատում

timthumb (8)

Մայրաքաղաքի սելավատարերը մաքրվել եւ շարունակելու են էլ ավելի ինտենսիվ մաքրվել: Երևանում օրեր առաջ սելավատարերի խցանման պատճառը ինչպես աննախադեպ տեղումներն էին, այնպես էլ սելավատարեր լցված ծառերի ջարդված ճյուղերն ու տերեւները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը:

Նրա խոսքով` 15 րոպեի ընթացքում տեղացել է նորմայից բավական շատ անձրեւ: «Երեւանի քաղաքապետարանը վերահսկում է «Վիոլա ջուր» ընկերության կողմից իրականացվող ամենօրյա աշխատանքները: Մենք արձանագրում ենք բոլոր թերություններն ու տալիս ենք համապատասխան հանձնարարականներ դրանք վերացնելու ուղղությամբ»,-ասաց Անտոնյանը՝ վստահեցնելով, որ մայրաքաղաքի ջրահեռացման համակարգն անթերի աշխատում է իր եղած նորմաների չափով:

Հունիսի 12-ին մայրաքաղաքում տեղացած կարկուտի, ապա հորդառատ անձրեւի հետեւանքով սելավատարերը խցանվել էին: Քաղաքի կենտրոնական հատվածներում, ավտոմեքենաները կիսով չափ հայտնվել էին ջրի մեջ: Ջրի կուտակումները շատ էին հատկապես գետնանցումներում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *