ԸՕ բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում կրկին չստացավ բավարար թվով ձայներ. պակասում էր ընդամենը 1 ձայն

timthumb (9)

ՀՀ ազգային ժողովում երկրորդ անգամ գումարված արտահերթ նիստում  Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին չստացավ բավարար ձայներ:

Բարեփոխումների փաթեթին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր, ձեռնպահ պատգամավոր չկար: Փաթեթի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն:

Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար ստորագրահավաք էին իրականացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Ստորագրահավաքին միացել էին երկու խմբակցությունների 35 պատգամավորներ:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նիստում ԸՕ փոփոխությունների փաթեթը չէր ստացել բավարար թվով ձայներԴեմ էին արտահայտվել ՀՀԿխմբակցության պատգամավորներըՕրենսգրքի

ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայնսակայն այն ԱԺում ստացավ ընդամենը 56 կող ձայն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *