Թալանել են ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի տունը

timthumb (19)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Արագածոտնի մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։

Երեկ՝ փետրվարի 28-ին, Ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 42-ամյա Արտակ Փալիկյանը և հայտնել, որ 2017 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև այս տարվա փետրվարի 28-ի ժամը 17։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք թալանել են Երևանի բնակիչ, 67-ամյա Գեղամ Ղարիբջանյանին պատկանող Բյուրական գյուղի 3-րդ փողոցի թիվ 2 առանձնատունը։

Հանցագործները տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են ճաղավանդակը, բացել պատուհանն ու այնտեղից գողացել «Սամսունգ» տեսակի հեռուստացույց, անվանական սուր, տարբեր տեսակի ոգելից խմիչքներ, կենցաղային իրեր, հագուստներ և գումար։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանություն դիմած Ա. Փալիկյանն աշխատում է ՀՀ Էկոնոմիկայի և բնական պաշարների նախարարության արդյունաբերության վարչության պետի տեղակալ, իսկ Գ. Ղարիբջանյանը, ով նրա կնոջ հայրն է, աշխատում է Արաբական Միացյակ Էմիրություններում՝ որպես ՀՀ դեսպան։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *