Թաղման ժամանակ համագյուղացու պարանոցը կտրած գեղհովիտցին կալանավորվել է

timthumb (8)

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում օրերս  տեղի ունեցած թաղման արարողության ժամանակ դանակահարության դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշենք, որ համագյուղացիներից մեկի թաղման ժամանակ, տեղի բնակիչ Սմբատ Ըռքոյանը մոտեցել և կտրել է նույն թաղման մեկ այլ մասնակցի՝ Արսեն Մկրտչյանի պարանոցը: Մկրտչյանին դեպքից անմիջապես հետո  տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևան: Վիճակը լավ է:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Նաիրա Հարությունյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ Սմբատ Ըռքոյանը կալանավորվել է:

Հիշեցնենք, որ Ըռքոյանի ծնողների խոսքով, վերջինս 2-3 օր է՝ շատ անհանգիստ էր, անընդհատ ծխում էր ու հաց չէր ուտում: Ծնողները փորձել են պարզել անհանգստության պատճառը, սակայն չի ստացվել: 

Այս պահին Քննչական կոմիտեն դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *