Թամամյանին մեղադրա՞նք է առաջադրվել. ՀՔԾ-ն չի մեկնաբանում

timthumb

ՀՔԾ-ն այս օրերին նախաքննական մարմին է հրավիրել մարտի 1-ի գործով ոստիկանության նախկին պաշտոնատար անձանց: Armlur.am-ը լուր էր հրապարակել համաձայն որի, հարցաքննության է հրավիրվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Հովհաննես Թամամյանը և վերջինիս մեղադրանք է առաջադրվել: ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանի հետ։

Մեզ հետ զրույցում Օհանջանյանն ասաց, որ իրենք չեն մեկնաբանում այդ լուրը և հստակ չի կարող ասել, թե հարցի վերաբերյալ, երբ կլինի պաշտոնական հայտարարություն։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, հետին ամսաթվով ստորագրել են կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008թ. հունիսի 16-ի որոշմամբ ստեղծված՝ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված Փորձագետների փաստահավաք խմբին և հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին և նրանց հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *