Թեղուտը կփրկվի՞…

timthumb (7)

2017 թվականի հոկտեմբերի 16-ին Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) իր կայքում հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։
EKF-ը միացել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագիր նախաձեռնությանը: Միջազգային այս չափորոշիչը հիմնված է 10 սկզբունքների վրա: Այդ սկզբունքներից մեկն այն է, օրինակ, որ «բիզնեսը պետք է զգուշավոր մոտեցում ցուցաբերի բնապահպանական մարտահրավերների նկատմամբ»: Այդ մարտահրավերներն ավելի քան բավարար էին, որպեսզի դանիական ընկերությունը «ձեռքերը լվանա» «Վալեքս Գրուպ»-ից և ՀՀ բնապահպանության նախարարությունից: Թեղուտի թափոնների կառավարման ծրագիրը հաշվի չի առնում Հայաստանի հյուսիսի սեյսմիկ վտանգները: Թեղուտի հանքը ներառելու է բարձր թունավորություն ունեցող պոչամբար` Դեբեդ գետի երկայնքով: Երկրաշարժի դեպքում հարևան Վրաստանը նույնպես կտուժի որոշումից, որը դժվար կարելի է անվանել զգուշավոր: Թեղուտի հանքավայրի այս անդրսահմանային կողմը նաև միջազգայնորեն կանդրադառնա Հայաստանի վրա: Այդուհանդերձ, Բնապահպանության նախարարությունը չի ցանկանում նկատել անդրսահմանային հնարավոր խնդիրը: Նրանց փոխարեն այդ խնդիրները կարծես թե նկատել են դանիացիները և չեն պատրաստվում անուշադրության մատնել: Հասել ենք մի իրավիճակի, երբ միջազգային ընկերությունը մեր պետական գերատեսչությանը խրատ և ամոթանք է տալիս սեփական քաղաքացիների առողջությունը, մարդկանց իրավունքները, բնության պահպանությունը ֆինանսական շահին ստորադասելու համար: Փաստորեն, մեր քաղաքացիական հասարակության բողոքներն ավելի շուտ Դանիա են հասնում, քան Արծվիկ Մինասյանի աշխատասենյակ. մինչդեռ այդ հասարակության ներկայացրած փաստերն առաջին հերթին պետք է մտահոգեին հենց ՀՀ բնապահպանության նախարարին, ով, հիշեցնենք՝ մատը մատին անգամ չխփեց հարցին լուծում տալու համար: Գուցե սա դաս հանդիսանա նաև մյուս գերատեսչությունների համար, որոնք պատրաստ են աչք փակել սեփական երկիրը մի քանի օլիգարխների կողմից յուրացնելու և թալանելու վրա:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *