«Թե բան գիտեք, ասեք՝ իմանամ». Մանվել Գրիգորյան

timthumb

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարած «Ազգ-Բանակ-2017» համաժողովին մասնակցում էր նաև գեներալ Մանվել Գրիգորյանը:

 

Լրագրողները գեներալից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է մտածում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին: Մանվել Գրիգորյանը նշեց, որ շատ գոհ է և՛ ընտրությունների արդյունքներից, և՛ ընթացքից. «Շատ լավ էլ սարք էր, մի քանի անգամ ինձ լա՜վ զննեց ու նայեց»:

 

Հարցին՝ արդյո՞ք սպասվում են հետընտրական որոշ զարգացումներ, գեներալն արձագանքեց«Էդ ընտրությունները չեն պրծել հլը, ոչ մի զարգացում էլ չի գնում, թե բան գիտեք, ասեք՝ իմանամ»:

 

Իսկ լրագրողի ճշտող հարցին՝ արդոք գեներալը վերցնելո՞ւ է պատգամավորական մանդատը, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Ո՞րը վերցնեմ, ասա՛, որն ասես՝ նա էլ կվերցնեմ: Եթե ուզում ես, ասա՝ մանդատը կվերցնեմ»:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *