Թիվ 11 դպրոցում դասապրոցեսը շարունակվում է կաթվածահար վիճակում մնալ

timthumb

Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում դասապրոցեսը շարունակվում է կաթվածահար վիճակում մնալ:

Այսօր շատ քիչ թվով աշակերտներ են եկել դասի և շարունակում են պահանջել տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ երեկ դպրոցի աշակերտները, ծնողները  բողոքի ակցիա էին անցկացրել դպրոցի բակում՝ պահանջելով տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը՝ նշելով, որ տարիներ շարունակ այս դպրոցում  կոռուպցիոն երեւույթներ են դրսեւորվել, որոնք չեն բարձրաձայնվել:

Նշենք, նաև, որ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները երեկ դիմում են ներկայացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը լուծարելու պահանջով:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *