Թող բերեն մեզ փող տան, որ կարենանք ապրենք. «Թեղուտ» ՓԲԸ նախկին աշխատակիցները փակել են գործարանի ճանապարհը

timthumb (1)

Շնող համայնքի բնակիչները, որոնց թվում են «Թեղուտ» ՓԲԸ նախկին աշխատակիցներ՝ այսօր՝ հունիսի 11-ին, փակել են գործարան տանող ճանապարհը. բողոքի ակցիա են իրականացնում՝ գործարանը վերաբացելու պահանջով:

Թեղուտ և Շնող համայնքների բնակիչները պահանջում են, որպեսզի ապրիլի 1-ից գործարանից հեռացված աշխատակիցներին վերականգնեն աշխատանքի, ինչպես նաև, որ այնտեղ աշխատեն միայն նշված համայնքների բնակիչները, քանի որ հանքը գտնվում է իրենց գյուղում և իրենց հողատարածքներն են օգտագործվում:

«Վարկ ենք վերցրել, որ մեր տները սիրունացնենք, հիմա հանքը փող չի տալիս, որ փակվենք: Հանքը փակել են, բայց մի 200 հոգի աշխատում ա, ուրիշ տեղից են գալիս, թող դրանց հանեն, մեզ դնեն աշխատանքի, թող տանեն մեզ սովորացնեն, մենք ամեն ինչ անում ենք: Մի ժամանակ սունկ էինք հավաքում, աղայավարի ապրում, հիմա հողերը առան, թող բերեն մեզ փող տան, որ կարենանք ապրենք»,- իրենց դժգոհությունն են հայտնում համայնքի կանայք:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանընշեց, որ այս պահին ակցիան շարունակվում է և քննարկումներ են անցկացվում կողմերի միջև:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել էր գործունեությունը: Նրանք պատճառաբանում էին, թե  անցնում են տեխնիկական վերազինման, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, պատճառը պոչամբարի վնասված լինելն է:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *