Թոշակն ուտողները…

timthumb (10)

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ շաբաթ շատ թոշակառուների սոցիալական ապահովության տարածքային բաժիններից զանգել, կանչել են ու համոզել հայտարարություններ գրել՝ իրենց կոնսաթոշակը վերահաշվարկելու՝ նվազեցնելու, և ավել գումարված գումարը հետ գանձելու վերաբերյալ: Այդ հայտարարությամբ թոշակառուները նաև «խնդրում» են, որ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կենսաթոշակի ավելի վճարված գումարը հետ գանձեն՝ իրենց ամենամսյա ստանալիք կոնսաթոշակի 30 տոկոսի չափով: Ի դեպ, նույնիսկ զարմանալի չէ, որ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներից է իմանում իր համակարգում տիրող մեղմ ասած՝ անվերահսկելի իրավիճակի մասին: Այս նախարարության համար չարաշահումները, կոռուպցիան, օրենքի խախտումները դարձել են սովորական մի երևույթ:
Հաջորդ տարվա բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու և բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար կառավարությունը մտադիր է 300 մլն դոլարով ավելացնել երկրի պետական պարտքը։ Ծախսերի և պարտքի ավելացումը, սակայն, սոցիալական ոլորտի վրա չի ազդի: 2018թ.-ի կենսաթոշակների ու նպաստների ավելացում չի նախատեսվում։ «Վարկ վերցնել թոշակ և աշխատավարձ տալու համար, նվազագույնը կլինի ազգաբնակչության նկատմամբ անազնվություն»,– ասել է ֆինանսները նախարար Վարդան Արամյանը։ Թոշակներն ու նպաստները կավելանան միայն այն ժամանակ, երբ կառավարությունը կկարողանա կայունացնել իր տնտեսական հնարավորությունները։ Միայն այդ դեպքում կառավարությունը կստանձնի լրացուցիչ սոցիալական պարտավորություններ։ Մինչդեռ հիմա ականատես ենք լինում, որ պետությունն անգամ իր բազային, հիմնական պարտավորություններն է զլանում կատարել: Երևի թե միակ երկիրն ենք, որտեղ թոշակները ոչ միայն չեն բարձրացվում, այլ օրվա հացով ապրող թոշակառուից բազմաթիվ խորամանակ մանիպուլյացիաների միջոցով խլում են անգամ եղած երկու կոպեկը:
Կարծես թե հենց այսպես է կառավարությունը պատկերացնում ազնվությունը: Այս ամենի ֆոնին մենք արդեն ունենք 6.7 տոկոս գնաճ։ Հետևաբար, եթե թոշակներն ու ընտանեկան նպաստները չեն բարձրացվում, նշանակում է՝ կառավարությունը վարում է ոչ թե աղքատության հաղթահարման, այլ աղքատության խորացման քաղաքականություն: Բայց, պարզվում է, վատից վատն էլ կա, ասենք, օրինակ, այն, որ 2018 թվականին նախատեսվում է մոտ 1000 դրամով կրճատել միջին թոշակի չափը: Եկող տարի աշխատանքային կենսաթոշակի միջին չափը լինելու է 39 հազար դրամ` այս տարվա 40 հազարի փոխարեն: Կրճատման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է՝ սոցապ նախարարության տարածքային բաժինների աշխատակիցների թեթև ձեռքով…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *