«Թուրքական հոսքն» օրակարգում է

timthumb (3)

 

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են «Թուրքական հոսքի» հետ կապված հարցեր: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել, երբ Պուտինը եղել է խողովակագործի նավում, որը մասնակցում է «Թուրքական հոսք» գազատարի շինարարությանը:

Պուտինը զրույցի ժամանակ նշել է Թուրքիայի հետ Ռուսաստանի ավելի բարձր, քան մյուս երկրների հետ, փոխգործակցության մակարդակը` հիշեցնելով, որ 2016 թվականին է ստորագրվել «Թուրքական հոսքի» շինարարության մասին համաձայնագիրը, և ներկայումս սկսվում են խորջրյա հատվածի անցկացման աշխատանքները: Պուտինն ընդգծել է, որ հաջորդ տարի պետք է պատրաստ լինի գազատարի առաջին, իսկ 2019-ի վերջին երկրորդ ճյուղը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *