Թուրքիայում կառավարության նախկին աշխատակիցներ են ձերբակալվել

unnamed

Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում կառավարության նախկին աշխատակիցների ձերբակալելու որոշում է ընդունվել: Մասնավորապես, նախատեսվում է ձերբակալել վարչապետի աշխատակազմի 17 և արդարադատության նախարարության 3 նախկին աշխատակցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված հատուկ օպերատիվ միջոցների արդյունքում ձերբակալվել է 14 մարդ: Եվս 6-ը գտնվում են հետախուզման մեջ:

Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *