Թրամփը եւ Աբեն պայմանավորվել են գոլֆ խաղալ և ուժեղացնել ճնշումը ԿԺԴՀ-ի վրա

unnamed (3)

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել է գոլֆ խաղալ նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահի այցի ժամանակ եւ ուժեղացնել Հյուսիսային Կորեայի վրա գործադրվող ճնշումը, որը հրաժարվում է դադարեցնել իր հրթիռամիջուկային ծրագիրը:

Այդ մասին հայտնել է «Կիոդո» գործակալությունը: Ճապոնիա Թրամփի այցը նշանակված է նոյեմբերի 5-7-ին: Խոսակցությունը տեւել է շուրջ 30 րոպե, այն տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին՝ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում Աբեի եւ նրա Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հաղթանակի հաջորդ օրը:

Թրամփն Աբեին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, իսկ Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի ղեկավարի այցի ընթացքում կքննարկվեն Հյուսիսային Կորեայի հետ կապված խնդիրները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *