Չինաստանը 100-հազարանոց զորախումբ է ծավալել ԿԺԴՀ-ի հետ սահմանում. Yomiuri

timthumb (3)

Չինաստանի ղեկավարությունը Կորեական թերակղզու շուրջ լարվածության աճի պատճառով լրացուցիչ 100-հազարանոց զորախումբ է ծավալել ԿԺԴՀ-ի հետ սահմանում: Միաժամանակ բարձրացվել է ՉԺՀ-ի զինված ուժերի պատրաստության մակարդակը: Այդ մասին հայտնել է Yomiuri ճապոնական թերթը՝ հղում անելով Չինաստանի աղբյուրների, այդ թվում՝ զինվորական:

Նախազգուշության այս ուժեղացված միջոցները, ըստ այդ տվյալների, ձեռնարկվել են ապրիլի կեսից:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել Դեղին ծովում: Կորեայի Հանրապետության կողմից դրանց մասնակցում է «Վան Գոն» Էսկադրային ականակիրը՝ 4,4 հազար տոննա ջրատարողությամբ, իսկ ամերիկյան կողմից՝ Wayne E. Meyer Էսկադրային ականակիրը’ 9,2 հազար տոննա ջրատարողությամբ, որը հանդերձված է Aegis մարտական կառավարման տեղեկատվական համակարգով: Դրանք կանցկացնեն մարտավարական զինավարժանքներ եւ հրաձգություններ, հայտնել է Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը:

Ընթացիկ շաբաթվա վերջին ամերիկյան Carl Vilson ավիակիրը համատեղ զինավարժանքներ կանցկացնի հարավկորեական նավերի հետ: Նաեւ նշվում Է, որ ապրիլի 25-ին Կորեայի Հանրապետության հարավի Պուսան նավահանգիստ կմտնի աշխարհում խոշորագույն Michigan ատոմային սուզանավը:

ԱՄՆ-ի վարչակազմը բավականին արտասովոր քայլ է ձեռնարկել՝ Միացյալ Նահանգների Սենատին հրավիրելով ամբողջ կազմով այցելել Սպիտակ տուն՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցի շուրջը բրիֆինգ անցկացնելու համար: Դրանից ոչ շատ առաջ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով «վերջապես լուծել» ԿԺԴՀ-ի հիմնախնդիրը:
Արտակարգ խորհրդակցությանը, որը կկայանա ապրիլի 26-ին Սպիտակ տանը, կմասնակցեն Սենատի բոլոր 100 անդամները, ինչպես նաեւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը:

Վերջին շաբաթներին Վաշինգտոնը քանիցս աճող անհանգստություն է հայտնել Փենյանի կողմից հրթիռային եւ միջուկային փորձարկումների անցկացման առիթով, որոնք սպառնալիք են ներկայացնում ինչպես հենց ԱՄՆ-ի, այնպես Էլ

Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նրա դաշնակիցների համար, հաղորդել էՏԱՍՍ-ը:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *