Թրամփը չցանկացավ ճնշում բանեցնել Թուրքիայի վրա. Կիրո Մանոյան

timthumb

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայոց ցեղասպանության տարելիցին հղած ուղերձը ընդգծեց, որ այն ոչ թե ուղղված էր ողջ հայությանը, այլ միայն` Թուրքիայի հայությանը:

«էրդողանն իր կողմնակալ կեցվածքը դրսևորեց նաև` այն ուղղելով Պատրիարքի փոխանորդի պաշտոն արդեն չունեցող, բայց այդ պետության կողմից տրված հնարավորությամբ պաշտոնավարումը շարունակող Արամ Աթեշյանին: Ուղերձի վերջում Էրդողանը հաջողություն մաղթեց Աթեշյանին՝ Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրություններում: Այդ ուղերձից պարզ երևում էր, որ Արամ Աթեշյանը Թուրքիայի իշխանությունների թեկնածուն է»:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային արձագանքի մասին, Մանոյանը նշեց, որ ԱՄՆ-ի նախագահը ցեղասպանության փաստի մասին խոսելիս ասաց ամեն ինչ, բայց առանց «ցեղասպանություն» բառն արտաբերելու:

Հարցին՝ ի՞նչ են նշանակում Թրամփի օգտագործած տերմինները և ինչպե՞ս կբնութագրի ԱՄՆ նախագահի դիրքորոշումը, Մանոյանը պատասխանեց.

«Նա հանձնառու չէ որևէ բան անելու, բայց միևնույն ժամանակ չի ուզում ճնշում բանեցնել Թուրքիայի վրա: Իրականում շատ անորոշ էր, թե ինչ է ասելու Միացյալ նահանգների նախագահը։ Մենք պետք է նկատի ունենանք նաև այն, որ Թրամփի դեպքում երևաց իր դիրքորոշումը, նա թեև խոսեց ցեղասպնության մասին, սակայն չարտաբերեց ցեղասպանություն բառը»,- ասաց նա՝ շեշտելով, որ Թրամփը` լինելով «Թրամփ», դժվար է կանխատեսել հաջորդ քայլը որը կլինի, ոչ միայն մեր հարցում, այլ՝ ընդհանրապես:

Ըստ նրա՝ ամերիկահայ քաղաքական կյանքի ճակատագիրը կախված է նրանից, թե ԱՄՆ-ն ինչ հարաբերություններ կունենա Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի հետ, քանի որ ԱՄՆ-ի համար Հայաստանն ու հայությունը մաս են կազմում ավելի մեծ քաղաքականության։

Սոնա Հարությունյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *