ՄԱԿ- գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այս տարվա ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունը անվանել է նման հարցերի խաղաղ կարգավորման «ֆանտաստիկ» օրինակ։ Այս մասին գրում է РИА Новости-ին։
«Մենք վերջերս ունեցանք իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ, որը ցույց տվեց Հայաստանը։ Սա ֆանտաստիկ օրինակ է նրանց համար, ովքեր ասում են՝ կան հիմքեր հավատալու, որ նոր սերունդը կարող է ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- ֆեյսբուքյան հարց ու պատասխանի ժամանակ ասել է ՄԱԿ-ի քարտուղարը։
«Կարևոր է ընդգծել, որ քաղաքացիական հասարակությունը, մարդիկ, երիտասարդները կարող են միավորվել և ցույց տալ, որ մեր համայքների համար ժողովրդավարությունը, ազատությունը, քաղաքացիական իրավունքները չափազանց կարևոր են», — հավելել է Գուտերեշը: