Ժիլետով տղուն էլ չեն հավատա. Լևոն Բարսեղյան

timthumb (1)

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում, խոսելով նախորդ շաբաթ Հայաստան ժամանած ռուսաստանյան գործարարների, մասնավորապես՝ Սամվել Կարապետյանի հայաստանյան այցի մասին, նշեց, որ իր վերլուծությունները փաստում են մի բան, որ հասարակ հայ քաղաքացուն և գյուղացուն այլևս հնարավոր չի լինելու որևէ խոստումով խաբել. «Ինձ թվում է, որ դա ավելի շատ գրիմ է: Իրականում, ընտրողներն այդպես միամիտ չեն, որ մտածեն՝ ներդրումներ են բերելու Հայաստան՝ գնան-ձայնը տան ՀՀԿ-ին: Չեմ կարծում, որ հասարակ ընտրողը խորանա այդ մաթեմատիկաների մեջ, հետևաբար, դա ընդամենը ձևականություն է: Այս քայլով իշխանությունները փորձելու են ստվերել ընտրություններին իրենց կողմից իրականացվող մանր-մունր խուլիգանությունները, որոնք իրենց ձայն կբերեն, իսկ վերջում կհայտարարեն, որ Կարեն Կարապետյանին հավատացին և իրենց քվեն տվեցին ՀՀԿ-ին»:

 

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանին դեր է վստահվել, որն էլ նա ակտիվորեն խաղում է, իսկ հասարակությունն էլ առաջվա միամիտը չէ. «Չգիտեմ վարչապետն այս դերն ինչ գնով է ստանձնել՝ պաշտոն, թե այլ բան, բայց ստանձնել է: Այս ամենով հանդերձ՝ ժիլետով տղային էլ չի հաջողվի հասարակությանը մոռացնել տալ դա, վստահ եմ. ժիլետով տղուն էլ չեն հավատա»,-նշեց մեր զրուցակիցը, շեշտելով, որ հակառակ դեպքում՝ վարչապետն ամենաքիչը պետք է պատասխանատվության կոչեր աներ այն իշխանության հասցեին, որի օրոք ՀՀ-ում աղքատության և արտագաղթի այս թվերն ենք ձեռք բերել:

 

Լևոն Բարսեղյանն իր մտահոգությունը հայտնեց, որ Ռուսաստանից հայ գործարարներին Հայաստան բերելը գուցե լինի Վլադիմիր Պուտինի հերթական ցանկությունը. «Պարոն Պուտինի բարձր հովանու ներքո գուցե որոշել են Հայաստանում ինչ-որ Դիսնեյ Լենդ կառուցել, պլանտացիաներ գցել, գուցե խոպան են ուղարկված այս մարդիկ, բայց վստահ եմ, որ հասարակ քաղաքացու մոտ ո՛չ դա, ո՛չ էլ վարչապետի և տիկին նախարարի բերած նոր սթայլը չեն կարող փոխել երկրում առկա խնդիրներն ու դժգոհության աստիճանը»:

 

Աղավնի Սուքիասյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *