Ի՛նձ նայեք, ես հեռացողի նման ե՞մ

timthumb (3)

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնեց, որ «Քեթրին գրուպում» այս պահին ստուգումներ են  կատարվում. ««Քեթրին գրուպը»  տնտեսվարող սյուբեկտ է և եթե առաջանա խնդիր, բնական է՝ կլինեն ստուգումներ» :

Պաշտոնյան վստահեցրեց, որ իր վերջին ամսվա գործունեությունը եղել է բաց և թափանցիկ, և արձանագրած հարկային եկամուտների աճը պայմանավորված է իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացված աշխատանքներով և մշտական ստուգումներով.  «Ստուգման ընթացքում  սխալներ են ի հայտ են գալիս, դրանք շտկվում են, որի արդյունքում պետբյուջե տուգանքի պատճառով գումարներ է վճարվել: Եթե տուգանքը վճարվել է և շտկվել է, ինչո՞ւ եք ուզում ցեխ շպրտել այդ մարդու վրա»:

Լրագրողներին հետաքրքեց՝ ինչպես է ՊԵԿ-ի նախագահը կուտակել իր ունեցվածքը. «Մի՛ մոռացեք, որ ես մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսը աշխատել եմ բիզնեսում: Եթե անհաջողակ բիզնեսմեն լինեի, ոչինչ չէի ունենա և այժմ էլ իմ բիզնեսները հանձնել եմ իմ ընտանիքի անդամներին»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է տիրում ներկրման ոլորտում, արդյո՞ք սահմանները բաց են և մենաշնորհներ չկան, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Հարյուր տոկոսով բաց են, կրկնում եմ՝ հարյուր տոկոսով: Դուք բերեք փաստ, որ մեկն ուզում է ինչ-որ բան ներկրել, իսկ հարկային ու մաքսային մարմինը կխոչընդոտի: Քսանից ավել ընկերություն շաքարավազ է ներկրում»: 

Դիտարկմանը՝  ԵԼՔ դաշինքը հայտարարում է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը հեռացողի տրամադրություն ունի, ինչպիսի՞ն է իր տրամադրվածությունը, Վարդան Հարությունյանը պատասխանեց.  «Ի՛նձ նայեք, ես հեռացողի նման ե՞մ: Ես կլինեմ այնտեղ, որտեղ նպատակահարար կգտնի մեր թիմը»: 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *