Ի՞նչը կխանգարի այս անգամ…

timthumb (1)

 

Արտագին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միքսերի հետ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով հայ հասարակությանը հուզող մի շարք խնդիրներին:

Մամուլի ասուլիսի ժամանակ Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միքսերն, անդրադառնալով Հայաստանի հետ վիզաների հնարավոր ազատականացման հարցին նշել է, որ մարդկանց ազատ տեղաշարժման հնարավորությունը շատ կարևոր հարց է: «Ազատ տեղաշարժը շատ կարևոր ասպեկտ է՝ երկրներն ու ազգերն իրար մոտեցնելու հարցում։ Ես շատ կուզեի տեսնել ԵՄ և Հայաստանի միջև մարդկանց տեղաշարժի դյուրացման իրականացումը։ Ինչ վերաբերում է այս գործընթացի ավարտին, սա հիմնված է որոշակի չափանիշների վրա և Էստոնիան շահագրգռված է տեսնել այդ գործընթացի ավարտը»,-նշեց Հայաստան ժամանած պաշտոնյան՝ շեշտելով, որ գործընթացը մեկնարկել է և մնացածը կախված կլինի Հայաստանից, թե ինչ կանի չափանիշների բավարարման ուղղությամբ։

Այսինքն, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հստակ ուղերձ է հղում մեր երկրի իշխանություններին, նշելով, որ այժմ ամեն բան կախված է լինելու հենց վերջիններիս քաղաքական կամքից: Ի՞նչ որոշակի չափանիշների մասին էր խոսում Միքսերը, արդյոք դրանք այն ներքին հիմնահարցերն են, որոնց մասին, ըստ նախարարի, պետք է խոսեր հենց Նալբանդյանը, այլ ոչ թե ինքը: Մինչդեռ մեր ԱԳՆ-ը փակագծերը բացելու ցանկություն, կարծես թե՝ չունի: Թե մեզ, թե եվրոպացիներին վստահեցնում են՝ այս անգամ որևէ բան չի կարող խոչընդոտել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Չստորագրելը կունենա լուրջ հետևանքներ մեր երկրի հեղինակության, ինքնիշխանության համար: Դա ցույց կտա որպես երկիր տրված խոստումը կատարելու անկարողությունը: Ամեն դեպքում, ստորագրման հավանականության առումով, այս իրավիճակն ավելի բարենպաստ է, քան 2013-ին էր՝ այն առումով, որ մենք արդեն նախաստորագրել ենք: Այսինքն՝ եթե 2013-ին չնախաստորագրելը նշանակում էր հրաժարվել, ապա այս պահին չստորագրելը նոյեմբերին ընդամենը կնշանակի հետաձգում: Ի՞նչը կարող է խանգարել այս անգամ: Օրինակ այն՝ երբ Ռուսաստանը, ցանկանա ինչ-ինչ պատճառներով ցույց տալ, որ ինքը վերահսկում է իր դաշնակիցներին և թույլ չտա նրանց անել մի քայլ, որն արժանացած չէ հավանության պաշտոնական Կրեմլի կողմից: Այդ առումով՝ համաձայնագիրը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին չի կարող խանգարել: Չի կարող խանգարել նույնիսկ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուն: Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ Ռուսաստանի իշխանությունների գործողություններում շատ դեպքերում իռացիոնալ գործոններ են ի հայտ գալիս, և դա պայմանավորված է նրանով, որ ոչ միայն արդիական, պրակտիկ քաղաքականությունն է Ռուսաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, այլ նաև տեղեկատվական, քարոզչական, հոգեբանական միջավայրը: Այդ առումով, ինքը՝ փաստը, որ Հայաստանը ստորագրելու է ԵՄ-ի հետ որևէ պայմանագիր` անկախ իր բովանդակությունից, կարող է դուր չգալ Ռուսաստանի իշխանություններին՝ կոնկրետ պահերին:

 

Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *