Ի՞նչն է խանգարում հենց վաղը կազմակերպել ընտրություններ. Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)

8079650927_db170393e8_b-e1538551480761

Այսօր մեկնակած ԱԺ արտահերթ նիստում ԸՕ փոփոխությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ ելույթ ունեցան պատգամավորները։ Իր կարծիքը հայտնեց նաև Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

«Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի ընտրությունները լինեն ազատ, արդար և թափանցիկ, որպեսզի տեղամասերի առջև լցված չլինեն նրանք, ովքեր պղծում են ընտրողի գիտակցությունը՝ հետո քվեն, որպեսզի չբաժանվեն գումարներ, որպեսզի իրական քվեն հետո չդառնա փողի պարկեր բացողների քամահրանքի դրսևորում։ Սա չի՞ խնդիրը․ դրա համար պետք է, որպեսզի գործող իշխանությունը առհասարակ բոլոր ժամանակներում ունենա այնպիսի հսկողություն ընտրական պրոցեսի կազմակերպման և ընթացքի հանդեպ, որպեսզի ասեղի ծայրի ճշգրտությամբ յուրաքանչյուրի քվեն հասնի տեղ։ Վստահ եմ, որ այսօրվա խշխանությունները նախ դրանում շահագրգռված են, երկրորդը՝ դա կիրականացնեն, խոսքը գործադիր իշխանության մասին է։ Ի՞նչն է խանգարում հենց վաղը կազմակերպել ընտրություններ, տեխնիկական խնդիրնե՞րը. կարծում եմ՝ 45 օր մենք ունենք, ինչը լիարժեք կբավարարի»,-ասաց Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Ուրիխանյանի խոսքով՝ ովքեր ժողովրդին են ծառայել՝ կարժանանան քվեի, ովքեր չեն ծառայել կամ ծառայել են այլ բաների՝ չեն արժանանա։

«Եթե ձգում ենք ընտրությունները՝ ի՞նչ ենք անում, կամ եթե չենք ընդունում՝ փորձ ենք անում ռեյտինգային խայտառակությո՞ւնը պահապանել. սա է խնդիրը: Սրանո՞վ ենք ուզում մորթել  ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ «Ալյանս»-ը մշտապես կողմ է եղել արտահերթ ընտրությունների անցկացմանը  օր առաջ և հիմա էլ դրա օգտին է խոսում»,-իր խոսքը եզրափակեց Ուրիխանյանը։

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *