Ի՞նչ բողոքի ակցիա, ոչ մի բան էլ չի եղել. Արդվիի գյուղապետ

timthumb (2)

Այսօր վաղ առավոտից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզի Արդվի գյուղում: Բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով իրենց գյուղում հանք չշահագործել:ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում արդվեցիներից մեկը պատմեց, որ իրենց գյուղի նկատմամբ որոշ մարդկանց ուշադրությունը վաղուց էր սևեռված, սակայն իրենք պատրաստ են դիմել ամեն միջոցի և թույլ չտալ իրենց գյուղում ոսկու հանքի շահագործումը:

ԼՈւՐԵՐ.com-ը կապ հաստատեց Արդվիի գյուղապետ Սամվել Կիրակոսյանի հետ: Համայնքի ղեկավարի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև՝ առանց խմբագրման.

-Պարո՛ն Կիրակոսյան, արդվեցիներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել, խոսե՞լ եք ձեր համայնքի բնակիչների հետ՝ ինչի՞ հետ համաձայն չեն բնակիչները.

-Ի՞նչ բողոքի ակցիա, ոչ մի բան էլ չի եղել:

-Ինչպե՞ս չի եղել, հրապարակված տեսանյութեր կան, գյուղացիները մեքենաներով ճանապարհ են փակել:

-Ես արձակուրդում եմ գտնվում, համ էլ այսօր Երևան էի եկել:

-Այս խնդիրը Երևանում բարձրաձայնեցի՞ք:

-Ո՛չ, ո՛չ, այլ հարցով;

-Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում սատարել ձեր համայնքի բնակիչներին:

-Ինձ իմ գյուղացիներն են ընտրել, և ես նրանց խոսքից երբեք դուրս չեմ գա:

-Փաստորեն, անհրաժեշտության դեպքում դուք էլ կպայքարեք Արդվին համայնքում ոսկու հանքի շահագործման դեմ:

-Այո՛, ես մինչև վերջ գյուղացիների կողքին եմ: Այո՛:

Աղավնի Սուքիասյան

Լուսանկարները՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *