Ի՞նչ երաշխիք, որ Արմեն Սարգսյանը նորից չի հեռանա Լոնդոն

timthumb (8)

«Արմեն Սարգսյանի հեռացման պատճառներն արդեն հանրությանը հայտնել են, նա ժամանակին  հեռացել է շատ լուրջ առողջական խնդիրների պատճառով: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածությանը, ապա պետք է նշեմ, որ չկա որևէ մարդ, որը կլինի իդեալական, և ես Ձեզ խորհուրդ կտամ խոսել թեկնածուի դրական կողմերի մասին, քանի որ մեր թեկնածուի որակները շատ բարձր են և նա կարող է շատ արդյունավետ աշխատել»,-այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանն, անդրադառնալով հարցին՝ ինչ երաշխիք է տալիս ՀՀԿ-ն, որ իր առաջադրած թեկնածուն ինչ-ինչ պատճառներով չի հեռանա Լոնդոն:

Ի՞նչ երաշխիք,  որ այս անգամ էլ առողջական խնդիրների պատճառով Արմեն Սարգսյանը ինչ-որ պահի չի որոշի հեռանալ Լոնդոն՝ Բաղդասարյանը պատասխանեց. «Աստված բոլորին առողջություն տա, և թող մեր պաշտոնյաները և ոչ միայն, լինեն առողջ և իրենց գործունեությունը շարունակեն առողջ»:

Ըստ Բաղդասարյանի՝ քաղաքականության մեջ մեկ գիշերվա ընթացքում  շատ բաներ են փոխվում, ուստի խորհուրդ է տալիս զերծ մնալ թեկնածուին վարկաբեկող որակումներից և սպասել զարգացումներին:

Անդրադառնալով ԵԼՔ խմբակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուին, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «9 ձայնով ուզում են իրենց թեկնածուի՞ն անցկացնել: Աշխարհի որևէ երկրում նման բան չկա»,-ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղարը, ԵԼՔ խմբակցությանը խորհուրդ տալով դիմել հանրապետականին. «ԵԼՔ-ը թող դիմի մեզ իրենց թեկնածուի հարցով, կդնենք-կքվեարկենք»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *