Ի՞նչ խնդիր է լուծում վարչապետը…

timthumb (11)

Բավական մեծ աղմուկ է բաձրացրել հունիսի 9-ի առավոտյան տեղի ունեցածը. տեղեկություն է ստացվել,  որ ՊԵԿ տասնյակ զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք և առանց հիմնավորումների՝ առգրավել ընկերության բոլոր համակարգիչները, չհրկիզվող պահարաններն ու ամբողջ փաստաթղթերը:

Ակնհայտ է, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ տեղի ունեցածը չի կարելի սովորական երևույթ դիտարկել կամ հասարակ գործողություն. կատարվածն, անկասկած, առաջ է բերում մի շարք հարցեր:

Ակնհայտ է, որ ՊԵԿ-ի այս անսպասելի քայլի հետևում լրջագույն դրդապատճառներ կան` դրդապատճառներ,որոնք, սակայն, բացի զուտ տնտեսական լինելուց նաև քաղաքական են,իսկ ավելի ճիշտ` ավելի շատ քաղաքական են,քան տնտեսական: Չմոռանանք, թե ում է իրականում պատկանում համապատասխան ՍՊԸ-ն. գործողության թիրախն, ըստ էության, անձամբ Միհրան Պողոսյանն է,ով, ինչպես հայտնի է,Հայաստանի օլիգարխիկ հիեարխիայում ամենևին էլ վերջին տեղերում չէ,որ հանգրվանում է:  Հետևաբար, չտեսնել այստեղ թիրախավորված մոտեցումն,  ուղղակի չի կարելի:

Հարց է ծագում՝ եթե թիրախը Պողոսյանն է,ապա այդ դեպքում ո՞վ է նշանառուն.անկասկած, վարչապետ Կարապետյանն է,ով փորձում է տնտեսական դաշտում իր տոտալ ազդեցությունը տարածել` հետագայում այն քաղաքական կապիտալի վերածելու հույսով:

Ամեն ինչ իրականում շատ պարզ է` նախագահն իր ձեռքերում է կենտրոնացրել ուժայիններին,Կարեն Կարապետյանն էլ փորձում է նույնն անել տնտեսական բլոկում: Նկատենք,որ ՊԵԿ-ն այս պարագայում հանդես է գալիս անփոխարինելի գործիքի դերում: Ասել կուզի` տեղի ունեցած գործողության մեջ պետք է տեսնել ոչ այնքան  տնտեսական իրավիճակը շտկելու, Հայաստանում միանգամայն նոր սկիզբ ազդարարելու փորձ,որքան ազեցության գոտիների համար պայքար. բոլորն էլ գիտեն նախագահի ու Միհրան Պողոսյանի միջև գոյություն ունեցող կապերի մասին, հետևաբար, ենթադրելի է,որ թիրախը բնավ էլ պատահաբար չէր ընտրված…

Ընդ որում` պակաս ուշագրավ չէ ՊԵԿ կողմից իրականացրած գործողության  կերպը. հստակ է,որ բացատրություններ չներկայացնելու հանգամանքը, գործողությանը բնորոշ հատուկ կոշտությունն ամենևին էլ պատահական չէին կարող լինել,և սրանով վարչապետն,ըստ էության, փորձում է ցույց տալ, թե իրականում է ո՞վ է իրավիճակի տերը,ո՞վ է հանդես գալիս թելադրողի դերում:

Արդյոք Կարապետյանը կբավարարվի՞ միայն Միհրան Պողոսյանի նկատմամբ արված այս ժեստով, թե սա ընդամենը սկիզբն է,երևիթե կարող է ցույց տալ միայն  ժամանակը,բայց որ մտադրությունները բավական լուրջ են ու հեռուն գնացող, ակներև է.  քաղաքականությունն ամենուրեք է…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *