Ի՞նչ կապ ունի Դաշնակցությունը Թուֆենկյանի տնօրենի ծեծի հետ

timthumb (2)

Փետրվարի 26-ին Բեյրութում ծեծի է ենթարկվել Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանն, ով հայտնել է, որ իրեն ծեծողների դեմքը չի տեսել և նաև չի դիմել ոստիկանություն։

Նշենք, որ Տուտագլեանը ՀՅԴ բյուրոյի Կանադայի կառույցի անդամ էր և հեռացվել է դաշնակցական կառույցից։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Րաֆֆի Տուտագլեանին հեռացրել են նրա քննադատական ելույթներից հետո։

Ի՞նչ կապ ունի ՀՅԴ բյուրոն Տուտագլեանի շուրջ կատարվողի հետ և արդյոք ՀՅԴ-ից նրանց հեռացրել են իր քննադատական հոդվածների պատճառով, փորձեցինք ճշտել ՀՅԴ բյուրոյից։

Բյուրոյի Հանրային կապերի պատասխանատու Արտակ Սարգսյանը նշեց, որ ՀՅԴ-ն իր անդամների հրապարակախոսոսական աշխատանքներին վերաբերում՝ խոսքի ազատության համատեքստում և քննադատական հոդվածներ գրելու համար դեռևս որևէ անդամից չի ազատվել։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ է հեռացվել Տուտագլեանը ՀՅԴ-ից, Սարգսյանը նշեց, որ նրա հեռացման պատճառը բացակայությունների քանակն է․ «Ունեցել է բազմաթիվ բացակայություններ, չի մասնակցել կուսակցության ժողովներին, որի հետևանքով հեռացվել է կուսակցությունից։ Սակայն, եթե ունի ցանկություն, կարող է դիմում գրել և նորից համալրել կուսակցության շարքերը։ Մեր կանոնադրությունը դա թույլ է տալիս։ Ավելին ասեմ՝ կուսակցությունից արտաքսվածներն անգամ կարող են դիմում գրել և նորից դառնալ ՀՅԴ անդամ»։

Սարգսյանի համոզմամբ՝ թյուրիմացություն է, որ փորձում են Թուֆենկյան հիմնադրամի տնօրենի ծեծը կապել ՀՅԴ-ի հետ․  «Ծեծի հետ կապված՝ ՀՅԴ-ն արել է նաև պաշտոնական հայտարարություն ՝ բացառելով կուսակցության կապը հրապարակախոսի ծեծի դեպքի հետ»,-ասաց Սարգսյանը։

Աղավնի Սուքիասյան 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *